Չեխիայի Պարդուբիցե քաղաքում ընթացող շախմատի մրցաշարին մասնակցում է այդ երկրի դրոշի ներքո հանդես եկող Վիգեն Միրումյանը: Մրցաշարում հանդես են գալիս 294 շախմատիստներ, որոնք կանցկացնեն 9 տուր: 4 տուրից հետո Միրումյանն ունի 2 միավոր: Նա հաղթանակով մեկնարկեցՙ պարտության մատնելով Մայերին: Այնուհետեւ հայ շախմատիստը երկու անընդմեջ պարտություն կրեց Կարտանսից ու Բերզինայից, որից հետո կրկին վայելեց հաղթանակի քաղցրությունը Վեդրիսկասի հետ պարտիայում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ