Այսօր ժամը 12:00-ին շախմատի տանը կմարվեն եւ շրջանառության մեջ կդրվեն «Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն» թեմայով թողարկված երկու նամականիշ: Նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը կիրականացնեն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատրյանը:
Միջոցառման ընթացքում ներկաներին կներկայացվի նաեւ «Հայփոստի» կողմից թողարկված ֆիլատելիստական գրքույկը` նվիրված Հայաստանի հավաքականի հաղթանակին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ