Ադրբեջանական կայքէջերը հաճախակի տարածում են «լուրեր» հայկական զինուժի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին: Երբեմն էլ դրանց ավելացվում են սպանությունների մասին հաղորդագրություններ, սակայն այդ հանգամանքների ապացուցողական նշանակությունը չի կարող հիմնավոր լինել թեկուզ այն տրամաբանությամբ, որ դիպուկահարներին շփման գծից հեռացնելու հարցում անհամաձայնություն հայտնողը մնում է Ադրբեջանը:
2009 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի ռազմական կառույցներում աճել է դիտավորյալ սպանությունների եւ զինծառայողների միջեւ կանոնակարգային հարաբերությունների խախտումների հանցագործությունների թիվը: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդմամբ, այսպիսի տեղեկատվություն է հրապարակել Ադրբեջանի ռազմական դատախազ Խանլար Վելիեւը: Դատախազի խոսքերով, այսպիսի երեւույթների կանխարգելման համար «անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում»:
Ա. Հ.