Ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը Լոս Անջելեսում հանդես է եկել բարեգործական համերգով, որի ողջ հասույթը տրամադրվելու է լեյկիմիայով հիվանդների բուժման համար: Համերգը կազմակերպել է Ոսկրածուծի հայկական ռեգիստրը, Առլինգտոնում հայկական մշակութային հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած Jazz for Life ծրագրի շրջանակներում, որն էլ Վաշինգտոնում շարունակվել է «Ամարաս» մշակութային միության աջակցությամբ: Համաձայն Asbarez.com-ի տեղեկացման, Տաթեւիկ Հովհաննիսյանը կատարել է իր ստեղծագործություններից եւ իմպրովիզներ Կոմիտասի ու Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հիման վրա:
Ն. Պ.