Վրաստանում առաջին անգամ գրանցվել է «խոզագրիպով» մորից երեխայի վարակման դեպք: Երեկ գիշեր հաստատվել է, որ հարուցիչը երեխային փոխանցվել է մորից սերտ շփման միջոցով, հաղորդում է «Թրենդ նյուզը»:
Ընդամենը մինչեւ հիմա Վրաստանում գրանցվել է վարակման վեց դեպք:
Ադրբեջանում առաջին անգամ «խոզագրիպով» վարակվելու փաստ է արձանագրվել: Այդ մասին ասված է հանրապետության առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նոր վիրուսով վարակվելու փաստը հայտնաբերվել է Բաքվի եւ Գյանջայի երկու բնակիչների մոտ, ովքեր օրերս են վերադարձել Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա կատարած ուղեւորությունից:
Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար, նրանք բուժընթաց են անցնում բժիշկների հսկողության ներքո:
ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ