«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2009-07-30 | #143, 2009-07-31 | #144, 2009-08-01


«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ» ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԲԱՆԿՆ Է

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով` «Արդշինինվեստբանկը» Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է վճարած հարկերի ծավալով եւ 13-րդը` 300 խոշոր հարկատուների շարքում: Բանկի լրատվական ծառայությունից հաղորդում են, որ 2009-ի հունվար-հունիսին «Արդշինինվեստբանկի»ՙ պետական բյուջեին կատարված վճարումները կազմել են 1,6 մլրդ դրամ: Տեղեկացվում է նաեւ, որ կիսամյակի արդյունքներով բանկն առաջինն է ստացված զուտ շահույթի ծավալով` 1879,4 մլն դրամ, երկրորդը` ընդհանուր կապիտալի մեծությամբ` 26 983.5 մլն դրամ (տեսակարար կշիռը բանկային համակարգում` 10,5 տոկոս): Ընդհանուր ակտիվների եւ ընդհանուր պարտավորությունների մեծությամբ բանկը զբաղեցնում է 3-րդ տեղը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4