Հայաստանցի 5 շախմատիստներ են մասնակցում Աբու Դաբիում ընթացող շախմատի մրցաշարին: 9 տուրով անցկացվող մրցաշարում հանդես են գալիս 141 շախմատիստներ: Կայացած 5 տուրից հետո մեր շախմատիստներից երկուսը` Աշոտ Անաստասյանն ու Զավեն Անդրեասյանը 4,5 միավորով ռուսաստանցի Ալեքսանդր Ռահմանովի, եգիպտացի Բասեմ Ամինի եւ հնդիկ շախմատիստ Ռահման Լակսմանի հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Անաստասյանը մեկնարկում չորս անընդմեջ հաղթանակ տոնեց` հաջորդաբար պարտության մատնելով Սալամ Ալ-Քելաֆիին, Ամար Յուսիֆին, Աբդուլ Արոյսին ու Հրանտ Մելքումյանին: Միայն 5-րդ տուրում Բասեմ Ամինին հաջողվեց ընդհատել Անաստասյանի հաղթարշավը: Հրանտ Մելքումյանն ու Հրայր Սիմոնյանը վաստակել են 4-ական միավոր: Լիլիթ Գալոյանի օգտին 3 միավոր է գրանցված:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ