Էլինա Դանիելյանը մասնակցում է Հունաստանում ընթացող շախմատի «Ակրոպոլիսի գավաթի» մրցաշարին: 7 տուրից հետո հայ շախմատիստուհին 4 միավորով բաժանում է 24-45-րդ տեղերը: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով, 100 շախմատիստների մասնակցությամբ: 5,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Պրեդոեւիչն ու Պապաիոանուն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ