«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2009-08-01 | #145, 2009-08-18 | #146, 2009-08-19


ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵՑԻՆ

Ջերմուկում ընթացող Գրան պրիի 9-րդ տուրում էլ հայ շախմատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը սեւերով 34-րդ քայլին հաշտություն կնքեց Էթիեն Բաքրոյի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը 49-րդ քայլին ոչ-ոքի համաձայնեց Դմիտրի Յակովենկոյի հետ մրցավեճում:

Մրցաշարի առաջատարներն էլ կիսեցին միավորները: Պետեր Լեկոն Գատա Կամսկու հետ մրցավեճում հավերժական շախի շնորհիվ հասավ ոչ-ոքի արդյունքի: Իսկ Վասիլի Իվանչուկը սեւերով հաշտություն կնքեց Պավել Էլյանովի հետ: Խաղաղ ելք ունեցան նաեւ Գելֆանդ-Ալեքսեեւ, Կարյակին-Ինարկիեւ պարտիաները: Միակ հաղթանակն իր օգտին գրանցեց Ռուստամ Կասիմջանովըՙ պարտության մատնելով Իվան Չեպարինովին:

9 տուրից հետո մրցաշարում եռիշխանություն հաստատվեց: Իվանչուկին եւ Լեկոյին միավորներով հավասարվեց Կասիմջանովը: Նրանք ունեն 6-ական միավոր: Արոնյանը Կարյակինի, Ալեքսեեւի եւ Էլյանովի հետ վաստակել է 5 միավոր: Հակոբյանի օգտին գրանցված է 3,5 միավոր: Մրցաշարի ավարտին մնաց 4 տուր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4