«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2009-08-19 | #147, 2009-08-20 | #148, 2009-08-21


ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՄԻՆՉԵՎ 2012-Ի ՀԱՄԱՐ

Ադամանդագործության եւ ոսկերչության զարգացման հայեցակարգը երեկ հասատատվեց կառավարությունում: Ներկայացնելով փաստաթուղթը` էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ այն ներառում է 9 ծրագրային համալիր միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն մինչեւ 2012-ը: Նախատեսվում է, որ էկոնոմիկայի նախարարը յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-ին միջոցառումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը պետք է ներկայացնի կառավարության աշխատակազմին: Փոխնախարարը նշեց, որ այս հայեցակարգի նպատակն է համաշխարհային շուկային ինտեգրման եւ միջազգային լավագույն փորձի հիման վրա ձեւավորել բարենպաստ բիզնես միջավայր այս ոլորտի զարգացման համար, ինչը կբարձրացնի Հայաստանի գրավչությունը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4