«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2009-08-21 | #149, 2009-08-22 | #150, 2009-08-25


100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԱՆՈՑ ԹՂԹԱԴՐԱՄ ԵԴԵՍԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ ԱԲԳԱՐ Ե-Ի ՊԱՏԿԵՐՈՎ

Կենտրոնական բանկը թողարկել է 100 հազար դրամ արժողությամբ թղթադրամներ: Այդ կապակցությամբ երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը հայտնեց, որ դրանք նախատեսված են տնտեսվարող սուբյեկտների միջեւ գործարքներ կատարելու համար, որի շնորհիվ նաեւ արտարժույթով գործարքներից կխուսափեն: Նա հայտնեց, որ մինչ 100 հազար դրամանոց թղթադրամի թողարկումը ամենախոշորՙ 50 հազար դրամանոց թղթադրամը զբաղեցնում էր կանխիկ շրջանառության 7 տոկոսը: 100 հազար դրամանոցը, ըստ ԿԲ խորհրդի անդամի, կանխատեսվում է, որ կզբաղեցնի կանխիկ շրջանառության 3 տոկոսը:

Ինչ վերաբերում է նորՙ 100 հազար դրամանոցի տեսքին, ապա նրա վրա պատկերված է Եդեսիայի թագավոր Աբգար Ե-ն, որը քրիստոնեությունն ընդունած առաջին թագավորն է եղել, եւ Հայ առաքելական եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը: Աբգար թագավորը մատնացույց է անում Քրիստոսի պատկերով կտավը, որով նա սրբել էր դեմքը եւ որի վրա արտատպվել էր Հիսուսի դեմքի պատկերը: Հիսուսի պատկերը տեսնելուն պես բորոտությամբ հիվանդ Աբգար Ե-ն առողջացել է: Թղթադրամի վրա պատկերված նկարը վերցված է Մկրտում Հովնաթանյանի 1836 թվականի սրբանկարից: Թղթադրամի դարձերեսին պատկերված է Հիսուսի աշակերտ Թադեւոսի կողմից վերոնշյալ կտավի փոխանցումը Աբգար թագավորին եւ վերջինիս ապաքինումը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4