«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2009-08-21 | #149, 2009-08-22 | #150, 2009-08-25


«ԷՐԵԲՈՒՆԻՆ» ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԸ

Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստները բազմիցս են հիասթափեցրել ֆուտբոլասերներին միջազգային մրցասպարեզներում: Փոխարենը ուրախանալու առիթ տվեցին ֆուտզալի ներկայացուցիչները: Այդ մարզաձեւի Հայաստանի չեմպիոն «Էրեբունին» հաջողությամբ հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը, որի հանդիպումներն անցկացվեցին Ավստրիայում:

Ինչպես նշել էինք, խմբային մրցաշարի ավարտական խաղում «Էրեբունուն» անհրաժեշտ էր իսլանդական «Հվյոտին» հաղթել հնարավորինս խոշոր հաշվով: Հայ ֆուտբոլիստները գերազանց կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրըՙ 7 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Ռմբարկուի իր հատկանիշները լիովին դրսեւորեց Արմեն Գյուլամբարյանըՙ խփելով 5 գոլ: Մեկ գնդակ իր օգտին գրանցեց Արամ Քոսայանը, մեկ գոլ էլ սեփական դարպասը խփեց մրցակցի խաղացողը:

Այսպիսով, «Էրեբունին» վաստակեց 7 միավոր եւ գնդակների 13-5 տարբերությամբ գրավեց 1-ին տեղը: Նույնքան միավոր վաստակեց նաեւ իսրայելական ԱՍԱ-ն, սակայն մեր թիմին զիջեց գնդակների ավելի վատ տարբերությամբ (14-8): «Էրեբունին» հաջորդ փուլում կմրցի ռումինական «Դեւայի», վրացական «Իբերիա-2003»-ի եւ հոլանդական «Մառլենի» հետ: Խմբային մրցաշարի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 4-ը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4