«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2009-08-22 | #150, 2009-08-25 | #151, 2009-08-26


«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ» ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ` RIA ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկի» մամուլի ծառայությունից, բանկի բոլոր մասնաճյուղերը սկսել են սպասարկել RIA միջազգային դրամական փոխանցումների համակարգը: Նոր համակարգը հնարավորություն է տալիս «Արդշինինվեստբանկի» հաճախորդներին կատարելու արագ դրամական փոխանցումներ աշխարհի ավելի քան 100 երկրներում տեղակայված շուրջ 70 հազար սպասարկման կետերի միջոցով:

«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն այդ կապակցությամբ նշել է. «Բանկի նպատակն է օգնել մեր հայրենակիցներին արագ, մատչելի եւ վստահելի համակարգերով կատարել իրենց գումարների փոխանցումները ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ Հայաստանից դեպի արտերկիր: Այս ոլորտում «Արդշինինվեստբանկը» համագործակցում է միայն հեղինակավոր եւ վստահելի ընկերությունների հետ, որոնցից մեկն էլ RIA համակարգն է»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4