«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2009-08-22 | #150, 2009-08-25 | #151, 2009-08-26


ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օպերատիվ հետազոտություն է անցկացրել շուկայում վերջին երկու օրերին շաքարավազի գների փոփոխման եւ սպառողների մտահոգությունների առթիվ: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի լրատվական ծառայությունից, համաձայն այդ հետազոտության, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շաքարավազի հումքի խոշոր մատակարար Հնդկաստանում այս տարի ցածր բերքատվություն է արձանագրվել, ինչի հետեւանքով շաքարավազի գինը միջազգային շուկայում բարձրացել է: Դրան ավելացել է նաեւ Հայաստանում «տարադրամի արժեւորումը», ինչի հետեւանքով մանրածախ առեւտրի կետերում շաքարավազի գինը բարձրացել է 10-20 դրամով: Հանձնաժողովն առայժմ չի համարում, որ մրցակցային օրենսդրության խախտումներ կան եւ տեղեկացնում է, որ շարունակում է շուկայի զարգացումների վերահսկողությունը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4