«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2009-08-28 | #154, 2009-08-29 | #155, 2009-09-01


ՀՐԱԺԵՇՏ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ

Հնդկաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Նիլիկանտա Ռավիի հետ:

Դեսպանն ընդգծել է, որ վերադառնում է Հնդկաստանից ջերմ հուշերով, որ Հայաստանը չափազանց կարեւորում է Հնդկաստանը` որպես մեծ ներուժ ունեցող երկիր: Նա շնորհակալություն է հայտնել հնդկական կողմին` իր պաշտոնավարման ժամանակ ցուցաբերած աջակցության համար: Պարոն Քոչարյանը նշել է, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր տարբեր ոլորտներում: Հնդկաստանն ու Հայաստանը սերտ համագործակցություն են իրականացրել միջազգային ատյաններում: Դելիում անցկացվել են հայկական արվեստի շաբաթներ, բացվել է Հայաստանի փողոց: Նա հույս հայտնեց, որ նման հարաբերությունները շարունակական կլինեն: Դեսպանը բարձր է գնահատել Հնդկաստանի իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ: Հնդկական խորհրդարանի նախագահ Մեյրա Կումարը , իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի բարձրագույն կրթության մակարդակը` կարեւորելով հնդիկ ուսանողների ուսումնառությունն այստեղ: Նշվել է նաեւ, որ հնդկական կողմն ուշադրության մեջ է պահում Հայաստանի հետ հարաբերությունները` կարեւորելով երկկողմ տնտեսական համագործակցության խորացումը: Աշոտ Քոչարյանը Հնդկաստանի ղեկավարությանն է փոխանցել ՀՀ ղեկավարության շնորհավորանքները` երկրի անկախության կապակցությամբ:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4