«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2009-09-04 | #159, 2009-09-05 | #160, 2009-09-08


ԷՐԴՈՂԱՆԸ ԿԵՍԱՐԻԱՅՈՒՄ

«Մեր նախագահը Հայաստան գնացել է, մնացածն արդեն Հայաստանի նախագահի իրավասությունն է»

Այս հայտարարությունը սեպտեմբերի 5-ին Կեսարիայում արեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Էստոնիա ֆուտբոլի ազգային հավաքականների խաղից առաջ, որին նա ներկա էր եղել: Էրդողանի հայտարարությանը հաջորդ օրը անդրադարձավ թուրքական հանրային հեռուստատեսությունը, կայքէջում գրելով. «Հայաստանի հետ պատասխան խաղի առնչությամբ վարչապետ Էրդողանն ասաց. «Մեր հարգարժան նախագահը Հայաստան գնաց եւ ցույց տվեց հաշտության նկատմամբ Թուրքիայի հակվածությունը: Մնացածն արդեն Հայաստանի նախագահի իրավասությունն է: Նրանք դրանով համաշխարհային հասարակական կարծիքի առջեւ ցույց կտան` հաշտեցմանը մո՞տ են կանգնած, թե՞ հեռու»:

Այդ ընթացքում «Հայաստանի եվրոպացի բարեկամները» խմբի նախագահ Միշել Քեմպեքը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված «երկկողմ հարաբերությունների կարգավորման» մասին արձանագրության համար առաջարկեց Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրել երկու երկրների նախագահներին` Սերժ Սարգսյանին եւ Աբդուլլահ Գյուլին»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4