«Արի տուն» ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրի 4-րդ փուլը, որին մասնակցում են 40 սփյուռքահայ երիտասարդներ Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Թբիլիսիից ու Բաթումից, երեկ մեկնարկեց: Ինչպես նախորդ երեք փուլերի ընթացքում, այս անգամ էլ երիտասարդները կմասնակցեն հայագիտության, հայկական պարի դասընթացներին, կայցելեն թանգարաններ, պատկերասրահներ, կծանոթանան պատմամշակութային հուշարձաններին, կլինեն մարզերում:
Երեկ երեկոյան սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդների եւ նրանց հյուրընկալող ընտանիքների հետ, պատասխանել նրանց հարցերին:
Մ. Մ.