«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2009-09-04 | #159, 2009-09-05 | #160, 2009-09-08


53 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ ԵՂԱՎ

Երեկՙ կեսգիշերին, Երեւանի իր բնակարանում սրտամկանի սուր ցավերից բուժօգնության է դիմել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի եւ ՊՊ ծառայության պետ, գեներալ-մայոր Գրիշա Սարկիսյանը (Սարկիսով): Երեք շտապօգնության բրիգադներ փորձել են ամեն կերպ թեթեւացնել հիվանդի վիճակը, նրան տեղափոխել են Պռոշյան փողոցի շտապօգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Սակայն նրա կյանքը փրկելՙ կրկնակի ինֆարկտի օջախը փակել բժիշկներին չի հաջողվել: Գրիշա Սարկիսյանը վերջերս էր սրտի բարդ վիրահատություն տարել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4