Այդ մասին տեղեկացնում է Turkishny.com կայքէջը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալության հաղորդագրությունը: Ըստ դրա, պաշտպանության նախարարության պատասխանատուներից մեկը նշել է, որ նախատեսվում է Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել համատեղ գործարանի կառուցումը, որտեղ կարտադրվեն զրահամեքենաներ, շարժական կամուրջ եւ զրահապատ բեռնատարներ ադրբեջանական բանակի համար: Գործարանի կառուցմանը մասնակցելու են Իսրայելից եւ Ադրբեջանից մեկական, իսկ Թուրքիայիՙ երկու ընկերություն:
Ի դեպ, վերջերս թուրքական «Ռոքետսան» ընկերության ջանքերով Ադրբեջանը սկսել է հրթիռներ արտադրել: APA-ի վկայությամբ, Ադրբեջանն առաջիկա տարիներին ծրագրում է 17 նոր գործարանների կառուցումը, որոնցում արտադրվելու են զենքի 435 տեսակներ:
Հ. Չ.