Երուսաղեմի Հին քաղաքում հայ եւ հրեա երիտասարդների միջեւ օրերս տեղի ունեցած միջադեպից հետո, ինչպես արդեն հայտնի է, Իսրայելի ներքին գործերի նախարարությունը որոշում էր կայացրել երկրից արտաքսելու Հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի ուսանողներ Նարեկ Հովհաննիսյանին եւ Դավիթ Հարությունյանին:
Երուսաղեմից լրագրող Արթուր Հակոբյանը տեղեկացնում է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը բեկանել է այդ որոշումն ու ձերբակալված ուսանողներին ազատ արձակել: Նրանք Հայաստանի քաղաքացիներ են եւ արդեն մեկ տարի ուսանում են Երուսաղեմի Հայոց վանքում:
Երուսաղեմի պատրիարքարանը մեծ ջանքեր է գործադրել երիտասարդներին առանց նախապայմանների ազատ արձակելու համար: Հայ ճեմարանականների եւ հոգեւորականների վրա թքելու հրեա օրթոդոքսների ուղտային սովորույթը նոր երեւույթ չէ եւ վերջին մի քանի տարիներին պարբերաբար կրկնվում է, սակայն Իսրայելի ներքին գործերի նախարարությունը դրա դեմն առնելու փոխարեն ուժեղացնում է հայերի դեմ կիրառվող պատժամիջոցները: Հոդվածագիրը նշում է, որ արաբական երկրների քաղաքացիություն ունեցող հայ հոգեւորականները մեծ խնդիրներ են ունենում նաեւ ելքի վիզա ստանալու ժամանակ:
Ռ. Պ.