«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2009-09-11 | #164, 2009-09-12 | #165, 2009-09-15


«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ԲԱՑԵԼՈՒ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ»

Քաղաքական, տնտեսական եւ հասարակական հետազոտությունների հիմնադրամիՙ SETA-ի փորձագետ, պրոֆ. Բյուլենթ Արասը Եվրոմիության բյուլետենում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: «Եվրոնյուզի» թուրքերեն տարբերակի վկայությամբ, հոդվածում նա նշել է, որ Թուրքիան ընթանում է փշոտ ճանապարհով, ապա եւ ավելացրել. «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացումը, թերեւս, առաջնահերթ խնդիր պետք է լինի Անկարայի համար «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմ» ստեղծելու ճանապարհին: Մի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու, իսկ մյուսՙ տարածաշրջանային նշանակության նախաձեռնությամբ հանդես գալու դեպքում Թուրքիան չի կարող վստահություն ներշնչել: Նորմալացմանը Ադրբեջանի հակազդեցությունն ու ներքաղաքական բեւեռացումը պատճառ են դառնում, որ Թուրքիան այս հարցում ընթանա փշոտ ճանապարհով: Մինչդեռ (հարավօսական) պատերազմի հետ առաջ քաշված պլատֆորմի նախաձեռնությունը Հայաստանի հետ անմիջականորեն հարաբերվելու օրինական պատճառ էր թուրք ղեկավարների համար: Կասպյան ավազանը հարուստ է նավթի եւ գազի պաշարներով: Տարանցիկ խողովակաշարերի միջոցով Թուրքիան եւ Վրաստանը օգտվում են այս հարստությունից: Թեեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի Հայաստանով տարանցումը անհամեմատ շահավետ էր, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առկա խնդիրների պատճառով դա չիրականացավ: Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման դեպքում Հայաստանի առջեւ բացվելու է էներգակիրների տարանցման նախագծերին մասնակցելու հեռանկարը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4