«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2009-09-12 | #165, 2009-09-15 | #166, 2009-09-16


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՐԵՔ ԱՊՐԱՆՔԱՏԱՐ ԳՆԱՑՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԼԵՀԱՍՏԱՆԻՑ

Գնացքները հարմարեցված են Թուրքիայի ռելսերին

Սեպտեմբերի 14-ի համարում նշելով այդ մասինՙ թուրքական «Զաման» թերթը տեղեկացնում է, որ պատվերը տրվել է Պոզնանսկու վագոնների արտադրման գործարանին, իսկ պատվիրված երեք գնացքները, լոկոմոտիվները ներառյալ, նախատեսված են Գյումրի-Կարս երթուղու համար:

Ի դեպ, այս տեղեկության համար «Զամանին» որպես սկզբնաղբյուր ծառայել է լեհական «Մերկուրի» ռադիոն, որի տվյալներովՙ գնացքների ձեռքբերման համաձայնագիրը լեհ պատասխանատուների հետ ստորագրել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը:

«Մերկուրի» ռադիոկայանի տարածած լուրն, ըստ «Զամանի», հաստատել է նաեւ լեհական «Գազետա վիբորկան»ՙ նշելով, որ Հայաստանի պատվերը թեթեւացրել է գլոբալ ճգնաժամի պատճառով ծանր կացության մեջ հայտնված լեհական գործարանի հոգսերը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4