Նախագահ Բաշար Ասադը սեպտեմբերի 16-ին Անկարա նախատեսվող այցի նախօրյակին Դամասկոսում ընդունել է մի խումբ թուրք լրագրողների եւ պատասխանել նրանցՙ Հայաստան-Թուրքիա «հաշտեցմանը» վերաբերող հարցերին: Նա, ինչպես երեկվա համարում նշել է «Ենի շաֆաքը», ասել է. «Թուրքիայի «հայաստանյան նախաձեռնությունը» մոտիկից հետաքրքրում է նաեւ մեզ ոչ միայն նրա համար, որ Սիրիայում ունենք հայկական համայնք: Եթե երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն, ապա դա դրականորեն է անդրադառնալու տարածաշրջանի երկրների վրա: Այդ իսկ պատճառով էլ մենք համանման լուծումների եւ նախաձեռնությունների ավելի մեծ կարիք են զգում»:
Հ. Չ.