«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2009-09-12 | #165, 2009-09-15 | #166, 2009-09-16


ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Գրիգոր աբեղա Խաչատրյանն ազատվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահի պարտականություններից եւ ծառայության կոչվել Ֆրանսիայի հայոց թեմում: Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մկրտիչ վարդապետ Պռոշյանը: Մայր աթոռ սուրբ Էջմիածնի մի շարք միաբաններ, ավարտելով բարձրագույն ուսումն արտերկրի համալսարաններում, Վեհափառ հայրապետի տնօրինությամբ ծառայության են կոչվել Մայր աթոռի կառույցներում:

Այսուհետեւ Շահե աբեղա Անանյանը կխմբագրի «Էջմիածին» ամսագիրը: Տիրան աբեղա Պետրոսյանն էլ ստանձնել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսուչի պարտականությունները:

Հ.Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4