Panorama.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը սեպտեմբերի 17-ին կրկին հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն:
Այս տեղեկատվությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարըՙ նշելով, որ նա հրավիրվել էր հարցաքննության «հոկտեմբերի 27-ի» քրեական գործով: Կայքէջը տեղեկացնումն է նաեւ, որ Նաիրի Բադալյանի Հայաստան վերադառնալու կապակցությամբ ՀՔԾ-ում վերսկսվել է «հոկտեմբերի 27-ի» քրեական գործով նրա նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ն. Բադալյանը ճանաչվել է որպես տուժող եւ քաղհայցվոր, երեք հոգու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածովՙ նրան ցուցմունքներ տալ հարկադրելու համար:
Ն. Մ.