Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Օբամայի թիկնապահների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք: Սկանդալը տեղի է ունեցել Նյու Յորքում` G-20 խմբի հերթական խորհրդաժողովի ժամանակ: Թուրքական Euractiv կայքէջը գրում է, որ Էրդողանն անձամբ հետ է մղել հարվածը եւ հրել ամերիկացիներից մեկին:
Դեպքից հետո Թուրքիայի վարչապետը հրաժարվել է մասնակցել խորհրդակցություններին եւ անմիջապես լքել է նիստերի դահլիճը:
ԱՄՆ-ի հետախուզության աշխատակիցները, որոնք իրականացնում էին Էրդողանի պաշտպանությունը, փոխարինվել են:
Հ. Ա.