Ըստ Panorama.am-իՙ Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) թուրքական պատվիրակության ղեկավար, Անթալիայից առաջադրված պատգամավոր Մեւլյութ Չավուշօղլուն ընտրվել է ԵԽԽՎ-ի նախագահի թեկնածու:
Panorama.am-ը, հղում անելով թուրքական «Սի Էն Էն թուրք» լրատվական կայքին`տեղեկացնում է, որ Չավուշօղլուի թեկնածությունը ԵԽԽՎ-ի նախագահի` հունվարի վերջին կայանալիք ընտրություններում առաջադրել է «Եվրոպայի դեմոկրատներ» խմբակցությունը: Թեկնածուական ընտրություններում Չավուշօղլուն իր օգտին հավաքել է 29 ձայն, իսկ բրիտանացի խորհրդարանական Դեյվիդ Վիլշիրը` 21 ձայն:
«Եթե հաջորդ տարեսկզբին կայանալիք ընտրություններում Մեւլյութ Չավուշօղլուին վիճակվի ընտրվել ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում, ապա դա կլինի պատմական նշանակության առաջին դեպքը, երբ ազգությամբ թուրք խորհրդարանականը ղեկավարում է Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը», գրում է «Սի Էն Էն թուրք»-ը:
Ն. Մ.