«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2009-10-02 | #178, 2009-10-03 | #179, 2009-10-06


20 ՀԱԶԱՐ ՕՐԻՆԱԿ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ

Հայաստանի առաջին կոմերցիոն ուղեցույցի հրատարակիչները մեծ առաջընթաց են արձանագրելՙ վաճառելով, հիմնադրման օրից ի վեր (1999 թ.), 20 հազար օրինակ գրքեր, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

«Քարե պարտեզ» հրատարակչատունը մասնագիտանում է Հայաստանի եւ Ղարաբաղի վերաբերյալ հատորներ, ուղեցույցներ եւ լուսանկարներ հրատարակելով եւ ցարդ լույս է ընծայել The Stone Garden Suide: Armenia and Karabagh («Քարե ուղեցույցը: Հայաստան եւ Ղարաբաղ»), Edge of Time: Travelling in Armenia and Karabagh (2001) («Ժամանակի եզրը: Ճանապարհորդություն Հայաստանով եւ Ղարաբաղով») եւ Out of Stone (1999) («Քարից ծնվածը») հրաշալի գրքույկները: Քսան հազար օրինակ վաճառելու եզրագիծը ընկերությունը հասել է իր հիմնադրման 10-ամյակի տոնակատարության օրերին: Գրքերի լուսանկարիչ-հեղինակներըՙ Ռոբերտ Քյուրքչյանն ու Մեթյու Քարանյանը, հինգ տարի Հայաստանում ապրելուց հետոՙ 1999-ին հիմնեցին իրենց հրատարակչատունը:

«Հայաստանի շուկան փոքր է եւ 20 հազար օրինակը հսկայական հաջողություն կարելի է համարել», նշել է այս առիթով ընկերության բիզնես մենեջեր Պետրոս Սաֆարյանը:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել StoneGardenProductions.com կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4