«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2009-10-03 | #179, 2009-10-06 | #180, 2009-10-07


ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբՙ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ` մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, նշել է, որ Ադրբեջանն անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ եւ ուշադիր հետեւում է գործընթացին:

«Գիտակցում ենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պատմական հարցերի եւ քաղաքական խնդիրների լուծումը կարեւոր է ինչպես այդ երկու պետությունների, այնպես էլ մյուս երկրների համար: Սակայն, հաշվի առնելով տարածաշրջանային հակամարտությունների միջեւ առկա կապը, առանձին հարցերի մեկուսացված եւ առանձին լուծումը ոչ միայն անհնարին է, այլեւ կարող է բացասական արդյունքի հանգեցնել», ասել է փոխնախարարը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4