Բելառուսի առաջնության ավարտից չորս տուր առաջ Բորիսովի ԲԱՏԷ-ն, որի կազմում հանդես է գալիս Հովհաննես Գոհարյանը, նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը: ԲԱՏԷ-ն 6-րդ անգամ (նախկինումՙ 1999, 2002, 2006-2008-ին) ուժեղագույնը ճանաչվեց Բելառուսում: Վիկտոր Գոնչարենկոյի սաները 22-րդ տուրում սեփական հարկի տակ ջախջախեցին «Նաֆտանին» (4-0) եւ վաստակեցին 53 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ