«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2009-10-07 | #181, 2009-10-08 | #182, 2009-10-09


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸՙ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

ԱրմԱր-ի փոխանցմամբՙ Եվրոխորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջը քննարկումներ են ընթացել: Եվրոխորհրդարանի պատգամավոր Բրոքը Թուրքիային խորհուրդ է տվել հետեւել Գերմանիայի օրինակին եւ քաղաքական կամք ցուցաբերելով, կանգնել պատմության դեմ հանդիման: Նիստի խոսնակ Հիլդա Թզչոբալան հայտարարել է, որ եթե Հայաստանի եւ Թուրքայի միջեւ ստորագրվեն արձանագրությունները, ապա իմաստավորված կլինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ֆրանսիացի խորհրդարանական Ժան-Մարի Ջավադանն էլ ասել է, որ Թուրքիայից նման արարք չպետք է սպասել, ճիշտ կլինի բացել արխիվներն ու սկսել քննարկումները: Ըստ նրա հնարավոր է, որ այդ դեպքում Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փրկված հրեա Ռալֆ Ջորդանոն էլ առաջարկել է Թուրքիայիՙ Եվրոմիության անդամակցության գործընթացում որպես կարեւոր նախապայման ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ավելին, Ստամբուլը Կոստանդնոպոլիս անվանած Ջորդանոյին ներկաները հոտնկայս ծափահարել են:

Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը Եվրոմիությունը հրապարակելու է հոկտեմբերի 14-ին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4