Թուրքիայում ապրող ՀՀ քաղաքացիների երեխաները սովորում են ապօրինի դպրոցում: Ինչպես տեղեկացնում է թուրքական AFP կայքէջը, դպրոցը գործում է Ստամբուլի ինչ-որ շինության նկուղում: Այնտեղ սովորում են հայաստանցիների երեխաները, ընդ որում նրանց դասագրքերը բերվում են Հայաստանից: Քաղաքի համապատասխան մարմինները տեղյակ են այս ամենին: Հայ ապօրինի գաղթականները Թուրքիա են գալիս Վրաստանով, այդ ճանապարհը տեւում է 35 ժամ: Ըստ Կոչի համալսարանի ուսումնասիրությունների, այսօր Ստամբուլում ապօրինի բնակվում են շուրջ 20 հազար հայաստանցիներ: Նրանց համար միակ վտանգը երկրից արտաքսումն է, բայց իշխանությունները «աչք են փակում» այս հարցի վրա: Հայաստանցիները Թուրքիայում հիմնականում զբաղված են տների մաքրման աշխատանքներով եւ մինչ այժմ, ըստ նույն ուսումնասիրությունների, ոչ մի հայաստանցի չի արտաքսվել Թուրքիայից հայ լինելու համար: Տեղեկացնենք նաեւ, որ ամեն շաբաթ Երեւանից Ստամբուլ են ուղեւորվում 6 ավտոբուսներ: Թուրքիա մուտք գործելը նրանց համար ավելի դյուրին է, քան Մոսկվա: Ի տարբերություն ռուսների, թուրքերը «ոչինչ չեն հարցնում հայերին»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ