«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2009-10-08 | #182, 2009-10-09 | #183, 2009-10-10


ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ՍՏՈՒԳԱՏԵՍԻՑ ԱՌԱՋ

Հոկտեմբերի 11-ին «Հայաստան» մարզական միության մարզասրահում կկայանա կոնտակտային կարատեի Հայաստանի բաց առաջնությունը: Պարգեւները կվիճարկեն շուրջ 180 մարզիկներ: Մրցաշարը մեր կարատեիստների համար ուժերի հիանալի ստուգատես կլինի հոկտեմբերի 24-31-ը Կիպրոսում կայանալիք առաջնությունից առաջ:

Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան գործում է 2004-ից: Միջազգային մրցաշարերում արդեն գրանցվել են առանձին հաջողություններ: Օրինակ, 12-ամյա Վանիկ Պապոյանը (36 կգ) Եվրոպայի չեմպիոն է, Եվրասիայի առաջնության արծաթե մրցանակակիր: 16-ամյա Մարտին Այվազյանը (59 կգ) եւս ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4