«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2009-10-10 | #184, 2009-10-13 | #185, 2009-10-14


ՀՅԴ-ԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Հոկտեմբերի 16-ին ՀՅԴ-ն մտադիր էր «Մոսկվա» կինոթատրոնի մոտ` Շառլ Ազնավուրի հրապարակում զանգվածային միջոցառում անցկացնել` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ կարգախոսներով: ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Երեւանի քաղաքապետարանին այդ մասին իրազեկել էր (հոկտեմբերի 9-ին): Սակայն քաղաքապետարանը փաստորեն արգելել է այդ հավաքը` որպես պատրվակ ներկայացնելով նույն օրը, նույն ժամին մեկ այլ միջոցառման անցկացումը: «Ազգը» փորձեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանից ճշտել` միջոցառումը կայանալո՞ւ է: Ըստ Ա. Շահբազյանի ` քաղաքապետարանում իրազեկման քննարկման ժամանակ չի ասվել այլ միջոցառման մասին, քաղաքապետարանի կայքէջում եւս ոչինչ նշված չէ, թե ի՞նչ միջոցառում է տեղի ունենալու կամ ո՞վ է այդ միջոցառման հասցեատերը, ՀՅԴ-ն էլ ըստ կարգի ժամանակին իրազեկել է. «Այնպես որ թող քաղաքապետանը մյուս` անհայտ միջոցառումը տեղափոխի, մենք մերն իրականացնելու ենք», ասաց Ա. Շահբազյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4