Ավստրիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում պարզապես խայտառակ ելույթներ է ունենում Հայաստանի հավաքականը: Երկրորդ խաղում էլ մեր պատանիները խոշոր հաշվով պարտվեցին` զիջելով շոտլանդացիներին (1-6): Արդեն առաջին խաղակեսում շոտլանդացիները 3 անպատասխան գնդակ էին խփել մեր դարպասը` վճռելով հանդիպման ելքը: 59-րդ րոպեին «Բանանցի» կիսապաշտպան Ժորա Ստեփանյանին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Սակայն մինչեւ խաղավերջ շոտլանդացիները եւս 3 գոլ խփեցին: Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում էլ մեր ընտրանին 1-5 հաշվով զիջել էր ավստրիացիներին:
Հոկտեմբերի 15-ին ՀՀ հավաքականն ավարտական խաղում կմրցի ռումինացիների հետ, որոնք 3 միավորով ընթանում են 2-րդ տեղում: Ռումինիայի հավաքականը 4-0 հաշվով հաղթել է Ավստրիայի ընտրանուն, որը եւս 3 միավոր ունի: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է Շոտլանդիայի հավաքականը, որն արդեն հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ