«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2009-10-14 | #186, 2009-10-15 | #187, 2009-10-16


«ԿՐԵԴԻՏ» ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ԵՎՐՈՊԱՅԻ «ՏԵՂԱԿԱՆ» ԿՈՆԳՐԵՍԻՑ

Հարավարեւելյան Անատոլիայում տեղական իշխանությունների խնդիրների քննարկման բացմանը Եվրոպայի խորհրդի տեղական ու շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յան Միկալլեֆը , թերեւս ոչ պատահաբար, ողջունեց թուրքական կառավարության «ժողովրդավարական առումով բաց լինելու» դրական նշանները:

Դրանք, ըստ ժամանակավոր պաշտոնակատարի, երեւում են ինչպես Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված համաձայնագրի ստորագրման գործընթացում, այնպես էլ Թուրքիայի` քրդական հարցի հանդեպ նոր իրավիճակի հանդեպ վերաբերմունքում: «Կրեդիտ պետք է տալ, երբ այն տեղին է: Ես քաջալերում եմ Թուրքիային շարունակելու բարեփոխումների այս ուղղությունը», հայտարարեց Յան Միկալլեֆը:

Կրեդիտն, ըստ Միկալլեֆի, հնչեց առ այն, որ Թուրքիայում քրդաբնակ Հարավարեւելյան Անատոլիայում տեղական իշխանությունների իրավիճակի քննարկումը թողնվեց կոնգրեսի 2010 թվականի գարնանային նստաշրջանին:

Հայաստանի առնչությամբ երեկ կոնգրեսն ընդունեց Երեւանի ավագանու ընտրություններին առնչվող առաջարկությունների փաթեթ, որի քննարկումը եւս անցնում էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առնչությամբՙ զարգացումները ողջունելու եւ խրախուսելու գնահատականներով:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4