Ֆրանսիական Le Figaro պարբերականը, պատկերելով Թուրքիայի էներգետիկ միջանցքների քարտեզը, որը կազմել են Կենտրոնական հետախուզական վարչությունը եւ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտը, Հայաստանի եւ Թուրքիայի սահմանագիծը որոշել է Սեւրի պայմանագրի համաձայն:
Հիշեցնենք, որ Սեւրի պայմանագրով (1920, 10 օգոստոսի) հայ-թուրքական սահմանագիծը անցնում էր Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Տրապիզոնի վիլայեթներով, եւ Թուրքիան ընդունում էր Հայաստանի ելքը դեպի Սեւ ծով` Բաթումից, բացի դրանից Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր որպես անկախ եւ ազատ երկիր:
Հ. Ա.