«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2009-10-15 | #187, 2009-10-16 | #188, 2009-10-17


ՉԵՄՊԻՈՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում մինչեւ 69 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Սերգեյ Պետրոսյանը: Ճիշտ է, հայ մարզիկը հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Պոկում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրեց 135, 140 եւ 143 կգ ծանրություններն ու արժանացավ փոքր ոսկե մեդալի: Նույնպիսի արդյունք ուներ նաեւ ռուսաստանցի Օլեգ Չենը, սակայն նա անձնական քաշով 50 գրամով ծանր էր հայ ծանրորդից:

Հրում վարժությունում էլ այս երկու ծանրորդները միեւնույն արդյունքը (175 կգ) ցույց տվեցին եւ կրկին ի հաշիվ ավելի թեթեւ անձնական քաշի, Պետրոսյանը դարձավ ոսկե մեդալակիր: Նա էլ երկամարտի 318 կգ (143+175) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արծաթե մեդալը ստացավ Օլեգ Չենը, իսկ բրոնզե մրցանակակիր դարձավ լեհ Դամիան Կուչինսկինՙ 309 կգ (138+171):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4