«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքն ընդունել է «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության եւ Սուքիասյանի բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Եվրոպական դատարանն առաջարկել է բողոք բերող անձանց մինչեւ 2009 թ. նոյեմբերի 19 ներկայացնել նաեւ բողոքի ամփոփագիր:
Հիշեցնենք, որ 2009-ի հուլիսի 24-ին «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը եւ Սուքիասյանը դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանՙ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դիմողները խնդրել են, որպես արդար փոխհատուցում, Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել տրամադրել մոտ 220 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Աղբյուրի հաղորդմամբ, միջազգային իրավունքի որոշ մասնագետների կարծիքով, վերոհիշյալ բողոքը հիմնավոր է, չնայած եվրոպական դատարանը կարող է 220.000.000 եվրոյից պակաս գումարի վճարում պարտադրել ՀՀ-ին` հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը:
Ն. Մ.