«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2009-10-17 | #189, 2009-10-20 | #190, 2009-10-21


ՀՐԵԱՏՅԱՑԸՙ ՀՐԵԱ՞

Ի՞նչ կմտածեին «Ազգի» ամենագիտակ ընթերցողները, եթե մի անսովոր օր նրանց իրազեկեին, որ թունդ անտիսեմական, Իսրայելի կործանման մոլեռանդ ջատագովՙ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը... հրեա է: Երեւի լուրջ չընդունեին կամ սոսկ զարմանային: Ո՜նց թե, այդ մարդը, որը տեղի թե անտեղի շան լափ է թափում «սիոնիստների» գլխին, խոստանում է գետնի երեսից վերացնել Իսրայելը, կարո՞ղ է լինել այդ նույն ցեղի ներկայացուցիչ:

Բայց ահա բրիտանական Dally Telegraph-ը տեղեկացնում է, որ երբ անցյալ տարվա մարտին կայացած նախագահական ընտրություններում Ահմադինեժադը ցուցադրել է իր անձնագիրը (որը եւ լուսանկարել են լրագրողները), ապա այնտեղ գրված է եղել նրա տոհմական ազգանունըՙ Սաբուրիջյան: Սա բնավ էլ հայկական ազգանուն չէ, եւ թող Ֆիլիպ Կիրկորովի կամ Միխեիլ Սաակաշվիլու նման մարդկանց հայացման ջատագովները նոր պարտականություն չվերցնեն իրենց վրա: Ըստ մասնագետների, սա իրանցի հրեաների շրջանում լայնորեն տարածված ազգանուն է, որ Պարսկաստանում առհասարակ շատ կան «ջյան» վերջավորությամբ ազգանունով հրեաներ: Ահա եւ, անցյալ դարի կեսերին Ահմադինեժադիՙ Թեհրան տեղափոխված հարազատները փոխել են ազգանունը եւ հավատը:

Այս կամ այն անձին «սեփականաշնորհելու» ջանքերում հրեաներն, իհարկե, գերազանցում են հայերիս: Սակայն տվյալ դեպքում խոսքը չի վերաբերում սոսկ Իրանի նախագահի «արյունակցական» փաստի հավաստմանը: Նախ, նրան դարձնելով հավատափոխ հրեա, խնդիր է դրվում պարսից ղեկավարին հեղինակազրկել մուսուլմանների, մասնավորապես շիաների շրջանում: Մյուս կողմից, միշտ էլ, երբ մարդը փոխում է իր հավատն ու ազգությունը, նա ինքնահաստատման մղումով իր նախկին ցեղի նկատմամբ տրամադրվում է ագրեսիվորեն ու արհամարհանքով: Համենայն դեպս այս պարագայով կարելի է «բացատրել» Ահմադինեժադի հակաիսրայելական դիրքորոշումներն ու հայտարարությունները, Հոլոքոսթի մերժումը եւ այլն:

Հրեա՞ է իրականում Ահմադինեժադը, թե՞ ոչ, երեւի գիտի միայն ինքը: Բայց որ նա ներկայումս հրեա ազգի ամենաանողոք թշնամին է, փաստ է:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4