«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2009-10-20 | #190, 2009-10-21 | #191, 2009-10-22


ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

«Մայքրոսոֆթ» եւ «Բիզնես Սոֆթ Ալյանս» ընկերություններն աշխարհի ավելի քան 70 երկրում նշում են «պիրատության» հիմնախնդրի դեմ պայքարի միջազգային օրը: Այդ առիթով «Երեւան» հյուրանոցում երեկ կազմակերպվեց քննարկում, որին մասնակցում էին ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների, բիզնես դաշտի, համակարգչային ծրագրեր արտադրող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:

«Հայաստանում միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 92 տոկոս են կազմում չարտոնագրված ծրագրերի փաթեթների օգտագործումն ու տարածումը», նշեց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը , հավելելով, որ «պիրատների» գործունեության ոլորտը, սակայն, բազմապրոֆիլ է, եւ այսօր տարբեր բնագավառների օրինական դաշտում աշխատող մարդկանց աշխատանքը հեշտությամբ հասանելի է դառնում «պիրատներին»:

«Հեղինակային իրավունքների խախտման հետեւանքով տուժում են ոչ միայն ստեղծագործողները, այլեւ Հայաստանի տնտեսությունն ու միջազգային հեղինակությունը», ընդգծեց Գրիգոր Բարսեղյանը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4