«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2009-10-20 | #190, 2009-10-21 | #191, 2009-10-22


«ԵԹԵ ԹՈՒՐՔԵՐԸ ՄԵԶ ՖՌՌԱՑՆԵՆ», ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵԾ ԿԼԻՆԻ

Ըստ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի

Երեկ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը լրագրողներին ասել է, թե Թուրքիան ավելի մեծ խնդիրներ ունի լուծելու, քան Ադրբեջանի շահն է Ղարաբաղի հարցում. «Իրենք ձգտում են մտնել Եվրոմիություն... եթե սահմանները չբացեն` իրենց համար արդեն խոչընդոտ կա», ասել է ՀՀԿ փոխնախագահը: Ըստ նրա` մինչեւ գարուն թուրքերը պիտի որ բացեն սահմանը. «Դրանից հետո գալիս է ցեղասպանության տարելիցը` ապրիլի 24-ին: Եթե մինչեւ այդ չբացվեց, հասարակության մեջ էլ լինելու են կասկածներ, որ թուրքերը մեզ կարծես թե ֆռռացնում են, խաբում են, եւ հակազդեցությունը կարող է շատ մեծ լինել: Թուրքերն էլ են հասկանում, որ մինչեւ վաղ գարուն վերջին ժամկետ ունեն, իսկ լավ կլինի, որ մինչեւ Նոր տարի հաստատեն: Իսկ մենք կարձագանքենք դրան», ասել է Ռ. Զոհրաբյանը :


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4