«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2009-10-20 | #190, 2009-10-21 | #191, 2009-10-22


ԳԱՌԶՈՒՆ, ՇԱՀԻՆԸ, ԺԱՆՍԵՄՆ ՈՒ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԸՙ ՄԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Լոս Անջելեսի Սթեֆանի պատկերասրահը նոյեմբերի 13-15-ը ցուցադրելու է քսաներորդ դարի չորս հայ հայտնի նկարիչների գործերը: Մեկ ցուցահանդեսում կներկայացվեն Ժան Գառզուի, Էդգար Շահինի, Ժանսեմի, Լեոն Թութունջյանի գործերը: Ցուցահանդեսը բացառիկ է հենց այդ համատեղման տեսանկյունից, չնայած նկարիչների ճակատագրում եղած ընդհանրություններին: 1907-ին Հալեպում ծնված Գառնիկ Զուլումյանըՙ Գառզուն 1938-ին արդեն Եվրոպայի մի քանի երկրներում անհատական ցուցահանդեսներով ներկայացած նկարիչ էր, 1949-ինՙ Hallmark մրցանակակիր:

Էդգար Շահինը ծնվել է Վենետիկում 1874 թվականին, երկար տարիներ ապրել Կոստանդնուպոլսում, ստեղծել ինքնատիպ ու մեծ ժառանգություն, որի մի մասը ոչնչացել է 1942-ինՙ հրդեհից:

Լեոն Թութունջյանն Ամասիայում է ծնվել ու ցեղասպանությունից մազապուրծ հասել Փարիզ, որտեղ ճանաչում է ձեռք բերել որպես ջութակահար ու նկարիչ:

Ժանսեմըՙ Հովհաննես Սեմերջյանը ծնվել է 1920 թվականին եւ ստեղծագործական ուղու հենց սկզբում ընտրել է մերժված ու լքված կերպարների ներկայացման սկզբունքն ու անդրադարձել ցեղասպանությունից մազապուրծ գաղթականների պատմությանը: Նա հիանալիորեն նկարազարդել է Սերվանտեսի, Բոդլերի եւ այլ հեղինակների գրքերը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4