«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2009-10-20 | #190, 2009-10-21 | #191, 2009-10-22


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐՏԵՍ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանին, որը մեղադրվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապի մեջ:

NEWS.am կայքէջը, հենվելով ԱԱԾ տեղեկության վրա, հայտնում է, որ Հայրապետյանը ՀՀ պահեստազորի փոխգնդապետ է: 2007-ին նա հեռացվել է ՀՀ զինված ուժերից` ռազմական ու ծառայողական կարգի կոպիտ խախտման համար: Հայրապետյանը մեղադրվում է «Պետական դավաճանություն. լրտեսություն» հոդվածով:

Ձերբակալվել են նաեւ արտասահմանյան քաղաքացիներ, որոնք միջնորդ են եղել Հայրապետյանի եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4