Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նկատեց, որ վերջերս հնչող թուրք տարբեր պաշտոնյաների ելույթներից պարզ է դառնում, որ թուրքական կողմից կան նախապայմաններ. «Նախապայմանները երեքն են, որոնցից ամենակարեւորն է այս փուլում այն, որ Հայաստանի իշխանություններին ուղղակիորեն ստիպում են եւ քթից ման ածելով տանում են, որ ճանաչի Կարսի պայմանագիրը», նշեց բանախոսը, ավելացնելով, որ սա, ըստ իրեն, նշանակում է Արեւմտյան Հայաստանի տարածքներից լրիվ հրաժարում:
Մնացած երկու նախապայմանների թվում Կարապետյանը նշեց Հայոց ցեղասպանությունն ու ղարաբաղյան հակամարտությունը:
ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը, Կարապետյանի կարծիքով, հասկացավ, որ եթե արձանագրությունների ստորագրումից հետո հայտարարություն արվեր, որ ցեղասպանության փաստերի ուսումնասիրման համար հանձնաժողով է ստեղծվելու, ապա Հայաստանում մեծ աղմուկ կբարձրանար»:
Նա նաեւ կարծում է, որ իշխանությունները կփորձեն վավերացնել հայ-թուրքական արձանագրություններն այնպես, որ հետագայում խուսափեն խնդիրներից: «Սա ցույց է տալիս, որ խորհրդարանում հասկանում են, որ շատ հակահայկական քայլ են ձեռնարկելու` վավերացնելով արձանագրությունները»:
Հ. Գ. Արամ Կարապետյանի մամուլի ասուլիսը պետք է կայանար «Դե ֆակտո» մամուլի ակումբում, սակայն եւ բանախոսին, եւ լրագրողներին վերջին պահին հայտնեցին, որ ակումբում պետք է տեղի ունենա այլ միջոցառում:
Կարապետյանը ասուլիս տվեց դրսում:
Ն. Մ.