Փասադենայի Արվեստների կենտրոնական պատկերասրահում (Կալիֆոռնիա) նոյեմբերի 6-8-ը տեղի կունենա նկարիչ-քանդակագործ Էմիլ Գազազի անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ (AGBU): Արվեստագետին կշնորհվի կազմակերպության պատվո նշանըՙ արվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար: Նոյեմբերի 7-ին ցուցահանդես կայցելեն արվեստաբան Շահեն Խաչատրյանը, նկարիչ Ջո Լյուիսը, կոմպոզիտոր Վաչե Մանկրյանը, օպերային երգիչ Բակուր Քալանթարյանը:
Ն. Պ.