Դավիթ Նալբանդյանը մտադիր է նոր մրցաշրջանը սկսել 2010-ի հունվարի 11-16-ին Մելբուռնում կայանալիք Auckland Open մրցաշարի մասնակցությամբ: Այն հայազգի թենիսիստի համար նախապատրաստական փուլ կլինի թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ:
Օգոստոսին Դավիթը ոտքի վիրահատության ենթարկվեց եւ այժմ ապաքինվում է: Նա ցանկանում էր կորտ վերադառնալ դեկտեմբերին` մասնակցելու Բուենոս Այրեսում կայանալիք մրցաշարին, սակայն որոշեց ռիսկի չդիմել ու մեկ ամսով հետաձգել իր անդրանիկ ելույթը: Մրցումների չմասնակցելու պատճառով Նալբանդյանը թենիսիստների դասակարգման ցուցակում զիջել է դիրքերը: Նա այժմ 20-րդ տեղում է: Ցուցակը գլխավորում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդեռերը, որին հաջորդում են Ռաֆայել Նադալն ու Նովակ Ջոկովիչը: Լավագույն տասնյակում են նաեւ Էնդի Մյուրեյը, Խուան Մարտին դել Պոտրոն, Նիկոլայ Դավիդենկոն, Էնդի Ռոդիկը, Ժո Ցոնգան, Ֆեռնանդո Վերդասկոն եւ Ռոբին Սոդերլինգը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ