«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2009-10-22 | #192, 2009-10-23 | #193, 2009-10-24


«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՕՐԵՆՔԻ ԴԵՄ ԸՆԴՎԶԵՑԻՆ ԱԼԿՈՀՈԼ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

«Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը երեկ Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում ներկայացրեց տնտեսական երկու նախագծերի վերաբերյալ ԱԺ ուժերի հակասությունները:

Պարոն Թեւանյանի մեկնաբանմամբ ԱԺ «սպիրտային ֆրակցիան» (ալկոհոլ արտադրող խոշոր ընկերություններին նկատի ունի) ընդվզել է «Ակցիզային հարկի մասին» օրենքի նախագծի դեմ. «Կարճ ժամանակ անց նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը` զիջելով արտախորհրդարանական ներմուծողների խմբակցությանը: «Արտախորհրդարանական ներմուծողների ֆրակցիան, փաստորեն, ավելի ուժեղ գտնվեց, քան ԱԺ «սպիրտային ֆրակցիան», նկատեց Թեւանյանը:

Նա դիտարկել է նաեւ մեծ աղմուկ առաջացրած հարկային փաթեթի խորհրդարանական քննարկումները, արձանագրելով, որ տվյալ պարագայում էլ «ԱԺ «փողատերերի ֆրակցիան» ուժեղ գտնվեց ու վերացրեց կառավարության այն որոշումը, ըստ որի հարկային տեսուչները պետք է ներդրվեին խոշոր բիզնեսում», եզրափակել է պարոն Թեւանյանը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4