«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2009-10-22 | #192, 2009-10-23 | #193, 2009-10-24


ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՈՐՍ ՀԱՄԵՐԳՈՎ

Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում կանցնեն չորս համերգովՙ հոկտեմբերի 26-29: Բոլոր չորս համերգներում կհնչեն բացառապես Պենդերեցկու գործերը, իսկ համերգներից մեկը տեղի կունենա հենց նրա խմբավարությամբ: 76-ամյա կոմպոզիտորի հայաստանյան երկրորդ համերգաշարն է, առաջինը տեղի է ունեցել նախորդ տարիՙ ապրիլին: Այս տարի կոմպոզիտորի գործերը կհնչեն «Շանհայ» քառյակի, ավստրիացի ջութակահար Յուլիան Ռախլինի, լատվիացի ալտահար Իվան Մոնիգետիի եւ այլ մենակատարների կատարմամբ: Համերգներին կմասնակցեն նաեւ Հովհաննես Ապիկյանը (հոբոյ), Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Մարտին Ուլիխանյանը (կլառնետ), ինչպես նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբն ու «Հովեր» երգչախումբը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4