«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2009-10-22 | #192, 2009-10-23 | #193, 2009-10-24


ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Շախմատի Չիգորինի հուշամրցաշարի 7-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող հայ շախմատիստները հաջող խաղացին: Զավեն Անդրեասյանը հաղթեց ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանին, որին օրերս գրոսմայստերի կոչում է շնորհվել: Լեւոն Բաբուջյանը պարտության մատնեց բելառուսցի Վադիմ Մալախատկոյին, Ռոբերտ Հովհաննիսյանն առավելության հասավ իսպանացի գրոսմայստեր Սալվադոր դել Ռիոյի նկատմամբ: Մեր այս եռյակը վաստակել է 5 միավոր: Նույնպիսի արդյունք ունի նաեւ Հրանտ Մելքումյանը, որը հաշտություն կնքեց ռուսաստանցի Միխայիլ Կոբալիայի հետ:

4,5-ական միավոր վաստակած Դավիթ Պետրոսյանի եւ Վարդգես Թովմասյանի համար էլ 7-րդ տուրը հաղթական էր: Նրանք պարտության մատնեցին համապատասխանաբար Գերման Պանկովին ու Արտյոմ Սմիռնովին:

7 տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարի դերը 6 միավորով ստանձնեց ռուսաստանցի Սերգեյ Վոլկովը: Նա սեւերով պարտության մատնեց առաջատարներից մեկինՙ ղազախ Մուրթազ Կազգալեեւին: 5,5-ական միավորով առաջատարին հետապնդում են 7 շախմատիստներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4